Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երևանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալ

Երևանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալ
03.11.2020 | 22:09

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետի տեղակալների թիվն ավելացնել մեկով:

Նոր տեղակալը ռազմական դրության ժամանակ կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը: «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 71 կողմ և 1 ձեռնպահ ձայներով: Երևանի քաղաքապետն այսուհետ երեքի փոխարեն կունենա չորս տեղակալ: Հաստիքը մշտական կլինի:

Դիտվել է՝ 2637

Մեկնաբանություններ